St Sarkis Traditions

St Sarkis

Աղաբլիթի սովորության մասին
Սուրբ Սարգսի տոնի օրվան սպասում են հատկապես դեռ չամուսնացած երիտասարդներն ու երիտասարդուհիները,որովհետև այդ օրը սովորություն է աղի բլիթ պատրաստել և ուտել` երազում իմանալու համար, թե ով է ապագա հարսնացուն կամ փեսացուն։
Թե երբվանից է սկսվել այս սովորույթը, հստակ հայտնի չէ։ Շատ հավանական է նաև, որ այն հին հեթանոսական գուշակության արարողությունների մաս լինի, որը մուտք է գործել քրիստոնեության մեջ։ Աղը և հացը հավանաբար կապվում են պահքի հետ, որի շրջանը երբեմն կոչվում է նաև աղուհացի օրեր։
Այսօր աղաբլիթի հետ կապված արարողությունը երիտասարդների կողմից դիտվում է որպես գուշակություն։ Սուրբ Եղիշե պատմիչը հայտնում է, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը և այլ հոգևորականներ, ինչպես նաև քրիստոնյաները պահքի և աղոթքի մեջ էին` իրենց անձերը հոգեսպան վնասներից հեռու պահելու համար։ Մինչդեռ այսօրվա քրիստոնյաները հաճախ անգիտությամբ պահքին կամ տոներին կապում են նաև գուշակություններ, որոնց հետևելը վայել չէ քրիստոնյաներին։
Կա սատանայապաշտության գիտակցական և ոչ գիտակցական ձև։ Իրավամբ է արտահայտված այն տեսակետը, որ մոգությամբ, աստղագուշակությամբ, ձեռնագուշակությամբ կամ որևէ այլ գուշակությամբ զբաղվելը մարդուն ներքաշում է սատանայական էներգիաների ոլորտը, որը դուրս է աստվածային լույսի սահմաններից, և այստեղից միայն հրաշքը կարող է փրկել մարդուն։
Այդպիսին է նաև այսպես կոչված ժողովրդական որոշ բժիշկների գործելակերպը, որոնք տարբեր միջոցներով, նաև ինչ-որ աղոթքներով բուժում են մարդկանց և բժշկության վերջին փուլի համար մարդուն ուղարկում են եկեղեցի` մկրտվելու, որովհետև, նրանց պնդումով, առանց դրա չի կարելի շարունակել բժշկությունը։
Ցավոք, այսպիսի դեպքեր նաև մեզ մոտ են լինում: Եվ պատահում է, որ մկրտության եկած ընտանիքի անդամները անկեղծորեն խոստովանում են, որ իրենց մկրտության է ուղարկել այսպես կոչված բժիշկը բուժման հաջորդ փուլին անցնելու համար։ Սա հասկանալի է, որովհետև սատանային շատ ավելի ցանկալի է գայթակղել մկրտված մարդու, քան թե չմկրտվածին։ Այսպիսին են նաև որոշ ժողովրդական կոչվող բուժման տարօրինակ միջոցներ, որոնք գործածելուց քրիստոնյաներին խորհուրդ ենք տալիս հեռու մնալ։
Վերադառնանք աղաբլիթին։ Աստվածաշնչում ոչ մի տեղ չենք հանդիպում, որ Աստծուն հավատարիմ մարդը գուշակության դիմեր` իմանալու համար իր ապագա կողակցին։ Սակայն Իսահակի համար կին ընտրելու մեկնած Աբրահամի ծառան աղոթում է, որպեսզի Աստված իրեն հասկացնի, թե որն է այն աղջիկը, որին ինքը պիտի ընտրեր Իսահակի համար (Ծննդ. 24.12-14)։ Հետևաբար, եթե հետաքրքրված ենք այս հարցով, մենք կարող ենք աղոթել,սակայն, ըստ Աստվածաշնչի, ով որ գուշակություն է անում, պիղծ է Աստծո առաջ։ Այս մասին հենց Աստված Ինքն է ասում իսրայելցիներին. «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որը … կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, կանխագուշակումներ անի, … ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. … մարդիկ հավատում են հմայություններին ու կախարդություններին, բայց քո Տեր Աստվածը քեզ այդպես վարվելու հրաման չի տվել» (Բ Օրինաց 18.10-14)։
Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)

Rest in Peace Mr Manuel Manukyan

Announcement

Manuel Manukyan, father of the Primate of the Diocese of UK Bishop Hovakim, passed away in Armenia on 15 June 2017 at the age of 65 due to complications following heart surgery. May his soul rest in peace.

7w2vdrgytve

Մահացած է Մանուէլ Մանուկեանը

 Arevelk.am 15 Յունիս 2017 , 10:40

Այսօր 15 յունիս 2017-ին, սրտի յետվիրահատական բարդութիւններու պատճառով իր մահկանացուն կնքած է Լիբանանի Այնճար աւանէն 1946-ի ներգաղթեալ ընտանիքի շարաւիղ, 65-ամեայ Մանուէլ Մանուկեանը:

Հանգուցեալի հոգեհանգստեան արարողութիւնը տեղի պիտի ունենայ 16 յունիսին, Էջմիածինի Սուրբ Շողակաթ եկեղեցւոյ մէջ, ժամը 19:00-ին, իսկ յուղարկաւորութիւնը 17 յունիսին, ժամը 13:00-ին, հայրենի Ոսկեհատ գիւղի գերեզմանատան մէջ:

Նշենք, որ Մանուէլ Մանուկեան ծնած է Ռուսաստանի Պառնաուլի շրջանի Պայէվօ գիւղը (1951): Անոր աքսորուած ծնողները Ծերուն եւ Աննա Մանուկեաններ 1955-ին Սիպիրէն վերադարձած են Հայաստան եւ հաստատուած ներկայիս Արմաւիրի մարզի Ոսկեհատ գիւղին մէջ:

Ուսանած է Ոսկեհատի միջնակարգ դպրոցը (1958-1968 ), որմէ ետք ուսումը շրունակած է Երեւանի «Խաչատուր Աբովեան»ի մանկավարժական հիմնարկի, պատմութեան բաժինը (1969-1973): Ուսումը աւարտելէն ետք ծառայած է Խորհրդային Բանակին մէջ: Մինչեւ հանգիստի կոչուիլը, երկար տարիներ եղած է մանկավարժ՝ աշխատելով տարբեր շրջաններու մէջ: 1992-2012–ին եղած է Ոսկեհատի միջնկարգ դպրոցի տնօրէն: Զբաղուած է հասարակական եւ ազգային գործունէութեամբ:

Ունի երկու դուստր, մէկ զաւակ, երեք թոռներ: Եղած է կենսուրախ ու հիւմորով լեցուն անձ, կեանքի վերջին շրջանին զբաղուած էր գիւղատնտեսութեամբ:

Նշենք, որ հանգուցեալը հայրն է Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ Մեծն Բրիտանիոյ թեմի առաջնորդ Տ. Յովակիմ եպս. Մանուկեանին:

 

Parish Annual Assembly meeting 2016

Parish Annual Assembly Meeting

IMG_3215

Today, 26th February2017, after Great Lent (Բուն Բարեկենդան) Badarak, St Yeghiche Parish held its 2016 Annual Assembly Meeting presided by His Grace Bishop Hovakim Manukyan. The Parish Council presented its annual report detailing the activities undertaken and financial report for the year 2016 as well as the Budget for 2017. Parish members present read the report and were fully satisfied with Parish Councils transparent presentation and accounts.

At the end of the meeting HG Bishop Hovakim Manukyan thanked the members present and congratulated St Yeghiche Parish Council for their active work and their readiness to assist in the church life of their Parish and the Primacy of United Kingdom.

The meeting was closed with a prayer and blessing by HG Bishop Hovakim Manukyan.

For complete Parish Activity report click on the link below

St Yeghiche Armenian Church Parish report 2016 (1)

St Yeghiche Church Parish London United Kingdom